Այս տարի նախատեսվում է «ուղիղ կապ» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նախնական նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր ծրագրերում իսկապես ունենք, բայց ժամկետները դեռ չենք որոշել, ժամկետներ դեռ չկան, բայց նախնական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- հայտնել է նա։
«Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստատեսային հաղորդում է, որի ընթացքում երկրի ղեկավարը ուղիղ եթերում պատասխանում է Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների հարցերին։