Տաջիկստանում սկսել են իրանական ԱԹՍ-ներ արտադրել

11:58     18 մայիսի, 2022

Դուշանբեում բացվել է իրանական Ababil 2 անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան, հայտնում է IRNA-ն: Նշվում է, որ բացման արարողությանը ներկա են եղել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:

Գործարանը ստեղծվել է երկու երկրների միջև պաշտպանական-ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման նպատակով: Հաղորդվում է, որ Տաջիկստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը և անձնակազմին տրվել է գործարանի խորհրդանշական բանալին և նախանական պատրաստության վկայական։

Բացի այդ, Բաղերին գործարանի բացումը շրջադարձային է անվանել և խոստացել է ընդլայնել ռազմական համագործակցությունը Տաջիկստանի հետ բոլոր մակարդակներում։ Կողմերը քննարկել են սահմանների ամրապնդման հարցերը և Աֆղանստանում տիրող իրավիճակը։


© armedia.am