Առաջիկա օրերին կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կոնտակտային խմբի՝ հումանիտար հարցերի շուրջ հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Գոյություն ունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկած մարդասիրական հարցերով կոնտակտային խումբ, որում ընդգրկված են ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան: Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով հանդիպում կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։