ՀԱՊԿ-ի մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության հավաքական ուժերն օգտագործելու հնարավորություն, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ մայիսի 16-ին կազմակերպության հոբելյանական գագաթաժողովին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժերի հնարավոր ներգրավման հարցը «չի բարձրացվել կամ քննարկվել»։
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ի ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, պատասխանելով այն հարցին, թե ընդհանրապես բացառվե՞լ է ՀԱՊԿ հավաքական ուժերին հատուկ գործողության շրջանակներում ներգրավելու հնարավորությունը, բացատրել է, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին դաշինքի երկրների տարածքն է»։
«Այն (Ուկրաինան) մեր տարածքը չէ, ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում միջոցների օգտագործում այդ տարածքներում: Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակներում»,- ասել է գործակալությանը զրուցակիցը։