Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիև

16:29     18 մայիսի, 2022

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը այցելելու է Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նրա մոտ կլինի ամբողջական պատկերացում։

Մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։


© armedia.am