Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, փոխանցում է NEWS.am։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են բողոքի ակցիաներ։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Երևանի կենտրոնական և այլ վարչական շրջանների փողոցներ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փողոցները և բերման ենթարկեցին քաղաքացիներին։ Օրվա ընթացքում անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 364 քաղաքացի։