Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի կրկին հասկացնել է տվել, որ հանրապետության իշխանությունները չեն աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ նրանք Անկարայի խնդրանքով չեն արտահանձնել ենթադրյալ ահաբեկիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խնդրել ենք, որ մեզ հանձնեն 30 ահաբեկչի, մեզ չեն հանձնել: Դուք մեզ չեք հանձնում ահաբեկիչներին, բայց միևնույն ժամանակ ակնկալում եք, որ մենք կաջակցենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է, ուստի մենք «այո» չենք ասի մի կազմակերպության, որն ինքնին անապահով է»,- ասել է Էրդողանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում:
Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ հորդորել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով իրենց համոզելու համար Անկարա այցելելու վրա ժամանակ չկորցնեն: