Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկրում ռազմական դրությունը երկարաձգել է 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը։ Այս մասին ասված է խորհրդարանի կողմից նախագահի հրամանագրի հաստատման մասին օրինագծի տեքստում, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը Գերագույն ռադայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը 2022 թվականի մայիսի 25-ի ժամը 05:30-ից երկարաձգել 90 օր ժամկետով»,- ասվում է փաստաթղթում։
Նախկինում Ուկրաինայում ռազմական դրությունը, որը մտցվել էր փետրվարի 24-ին, երկու անգամ երկարացվել էր 30 օրով։