Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները թուրքական կողմին ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման շուրջ դրական առաջընթաց են գրանցում։
«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Դիտարկել ենք Թուրքիա F-16 ինքնաթիռների մատակարարման հարցը։ Բանակցությունները շարունակվում են դրականորեն»,- ասել է Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է TRT–ն։