ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հունիսի 6-ին Երեւանում կանցկացվի։ Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 6-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհուրդը»,- նշել է Դումայի նախագահը։
Նա խնդրել է պատգամավորներին պլանավորել իրենց աշխատանքային գրաֆիկը՝ հաշվի առնելով այս հանդիպումը, ինչպես նաև Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական վեհաժողովի հունիսի վերջին նախատեսված հանդիպումը։
«Հունիսի 20-ին տեղի կունենա Բելառուսի և Ռուսաստանի Խորհրդարանական վեհաժողովը»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Դումայի նախագահն ընդգծել է, որ բոլոր քաղաքական խմբակցություններից 24 պատգամավորներից բաղկացած մեծ պատվիրակություն կուղարկվի Մինսկ՝ Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանական ժողովի համար։
Պետդումայի նախագահն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ, որոնց ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի օրակարգը։