Ռուսաստանը դրական պատասխան կտա, հենց որ Ուկրաինան պատրաստակամություն հայտնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք ընդհատել բանակցային գործընթացը։ Այն դադարեցվել է մեր ուկրաինացի գործընկերների կողմից։ Հենց որ նրանք պատրաստակամություն հայտնեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք դրական կարձագանքենք»,- ասել է նա։
«Գլխավորը քննարկելու բան ունենալն է»,- ընդգծել է Ռուդենկոն։