Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է, որ Անկարան ի վիճակի չէ հրաժարվել ոուսական բնական գազի մատակարարումից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բնական գազի 50 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից։ Մեզ համար դա ռազմավարական խնդիր է, և սա ռազմավարական հարաբերություն է։ Մենք չենք կարող ընդհատել դրանք»,- ընդգծել է նա Անկարայում թուրք երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։