Բելգորոդի շրջանի Սոլոխի գյուղը վերջին օրերին մի քանի անգամ հայտնվել է Ուկրաինայի կրակի տակ։ Ընդհանուր առմամբ, տուժել է 59 տուն, հինգշաբթի հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում մեր սահմանամերձ Սոլոխի գյուղը մի քանի անգամ գնդակոծվել է Ուկրաինայի տարածքից։ Այսպիսով, երեկ արկերից վնասվել է 19 տնտեսություն, որից 14-ը կրկին տուժել է։ Ընդհանուր առմամբ, վերականգնողական աշխատանքներ կպահանջվեն 59 տներում»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: