ՆԱՏՕ-ի անդամ երկրները կկարողանան արագ որոշում կայացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի` դաշինքին միանալու վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի օրը Դանիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վստահ եմ, որ մենք արագ կերպով կորոշենք Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցը»,- ասել է նա։
Սթոլթենբերգն ընդգծել է, որ սա առաջին անգամը չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև տարաձայնություններ են ի հայտ գալիս՝ ենթադրելով Թուրքիայի դիրքորոշումն այս երկու երկրների անդամակցության հարցում։ Սակայն, ըստ գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն միշտ լուծում է գտնում։