Ռուսաստանը արտահանման համար սննդամթերք չի մատակարարի ի վնաս սեփական շուկայի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ Ռուսաստանը «պատրաստ է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները, բայց նաև աջակցություն է ակնկալում առևտրային գործընկերներից, այդ թվում՝ միջազգային հարթակներում»։
«Բայց անտրամաբանական է ստացվում՝ մի կողմից մեր դեմ խելահեղ պատժամիջոցներ են կիրառում, մյուս կողմից պարենամթերք են պահանջում։ Այդպես չի լինում, մենք հիմա չենք: Եվ ևս մեկ անգամ շեշտում եմ՝ ի վնաս մեր շուկայի ոչ մի արտահանում։ Ռուսաստանի քաղաքացիների համար սնունդը սուրբ գործ է»,- գրել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: