ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հարցում է ուղարկել ԱՄՆ օրենսդիրներին՝ հաստատելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հինգշաբթի օրը հրապարակված ծանուցագրերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես զեկույց եմ ուղարկում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի Հանրապետության անդամակցության մասին <...>»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Նմանատիպ փաստաթուղթ է ուղարկվել նաև Շվեդիայի վերաբերյալ։
Չորեքշաբթի Բայդենը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Սենատի ղեկավարությանը նրանց պատրաստակամության համար՝ որքան հնարավոր է շուտ վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Հյուսիսատլանտյան դաշինքին նոր երկրների միանալու համար պահանջվում է, մասնավորապես, ստանալ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հավանությունը։