ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ են տրամադրում, որի շրջանակներում 100 մլն դոլարի զենք է մատակարարվելու: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշված օգնությունը ներառում է հաուբիցներ և հակամարտկոցային ռադարներ: Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին պարզաբանել է, որ հիշյալ սարքավորումները տրամադրվում են այն միջոցներից, որոնց հատկացման մասին ավելի վաղ համաձայնեցրել են ԱՄՆ իշխանությունները։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։