Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, հայտնում է Panorama-ն:
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 է ժամանելու Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահը, և այնտեղ արտահայտելու են իրենց քաղաքական պահանջները, բացահայտելու այս իշխանության ստերը։
«Մեր նպատակն այսօր քաղաքական բողոք արտահայտելն է, ներկայացնելն է մեր պահանջը, որ Նիկոլը որևէ մանդատ չունի բանակցելու Արցախի, Հայաստանի հարցով և եվրոպական երկրները աչք են փակում այն բռնատիրական դրսևորումների դեմ, որ կա Հայաստանում։ Սա է մեր նպատակը, մենք մեր բողոքը ներկայացնում ենք քաղաքակիրթ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։