Մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Րիզոն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Կայքի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։