Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ հանդիպում Է գումարում՝ քննարկելու կապիկի ծաղկախտի բռնկումները՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը: Նշվում Է, որ նիստի գլխավոր թեմաները կդառնան հիվանդության փոխանցման ուղիները, դրա տարածումը արվամոլների և բիսեքսուալների շրջանում, ինչպես նաև պատվաստանյութերի հետ կապված իրադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մասնագետներն ընդգծում են, որ կապիկի ծաղկախտը չի համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, սակայն կարող Է տարածվել ախտահարված մարդու հետ սերտ շփումից: Հիվանդության ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, ավշային հանգույցների մեծացումը, դողը, և սրտխառնոցը: Կարող Է ցան առաջանալ, հաճախ առաջանալով դեմքի վրա, իսկ հետո տարածվելով մարմնի մյուս մասերում: Այն փոխվում Է և տարբեր փուլեր անցնում, մինչև որ վերջնականապես ձևափոխվում Է մաշկաթեփի, որն ավելի ուշ վերանում Է: