Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ակնհայտորեն շատ երկար կտևեն՝ կարելի է խոսել տասնամյակների մասին, և դա նույնիսկ կապված չէ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես և դուք քաջ գիտակցում ենք, որ սահմանված պատժամիջոցներն ակնհայտորեն դեռ երկար ժամանակ կգործեն, և դա կապ չունի անգամ [Ռուսաստանի կողմից Ուկրաինայում] հատուկ ռազմական գործողության հետ։ Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները կունենան երկարատև ազդեցություն, ինչպես նախորդ տարիներին, այդ թվում՝ խորհրդային տարիներին։ Այսինքն՝ տասնամյակներ»,- հայտարարել է նա։
Ուստի, ասել է քաղաքական գործիչը, Ռուսաստանի Դաշնությունը պետք է ապավինի միայն սեփական հնարավորություններին։