Մայիսի 21-ին «Գազպրոմ Էքսպորտը» կդադարեցնի ֆիննական «Գազում» ընկերության մատակարարումները՝ ապրիլին մատակարարված գազի դիմաց չվճարելու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մայիսի 20-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ (պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետը) «Գազպրոմ Էքսպորտ»-ը «Գազում»-ից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել։Այդ կապակցությամբ «Գազպրոմ Էքսպորտը» ծանուցել է «Գազումին 2022 թվականի մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին՝ մինչև [Ռուսաստանի Դաշնության Նախագահի] հրամանագրով սահմանված կարգով վճարումը կատարելու պահը», - ասված է «Գազպրոմ Էքսպորտի» հաղորդագրությունում։
Ֆիննական ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ ռուբլով վճարումներ կատարել։