ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է օպերացիայի ավարտի և ուկրաինացի զինյալներից «Ազովստալ» գործարանի և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ գործարանի տարածքը, որտեղ ապրիլի 21-ից արգելափակված է եղել նացիստական «Ազով» կազմավորման ուկրաինացի զինյալների խումբը, ամբողջությամբ ազատագրվել է։ Գործարանի ավելի քան 500 զինյալներ՝ որպես վերջին խմբի մաս, հանձնվել են ուրբաթ օրը։
«Այսօր՝ մայիսի 20-ին, վերջին՝ 531 զինյալների խումբն է հանձնվել»,- ասել է Կոնաշենկովը։
««Ազով»-ի, այսպես կոչված, նացիստների «հրամանատարը» «մարիուպոլի բնակիչների նկատմամբ ատելության և քաղաքաբնակների՝ նրան բազմաթիվ վայրագությունների համար պատժելու ցանկության պատճառով, գործարանի տարածքից դուրս է բերվել հատուկ զրահամեքենայով», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։