Ավստրիական OMV-ն Գազպրոմբանկում հաշիվ է բացել ռուսական գազի դիմաց վճարելու համար

01:27     21 մայիսի, 2022

Ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը միացել է եվրոպական մյուս ընկերություններին, որոնք Գազպրոմբանկին եվրոյով վճարումներ են փոխանցում Ռուսաստանից գազի մատակարարումների դիմաց վճարելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք իրականացրել ենք վճարման գործընթաց, որը չի խախտում պատժամիջոցները և ապահովում է գազի մատակարարման համար ժամանակին վճարումներ։ Գումարի եվրոյով փոխանցմամբ մեր վճարային պարտավորությունները համարում ենք կատարված»,- գործակալությանը հայտնել է OMV-ի ներկայացուցիչը: 


© armedia.am