Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հայտարարել է, որ ուկրաինական անվտանգության ուժերը, որոնք հանձնվել են ռուս զինվորականներին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, բոլոր իրավունքներն ունեն «դուրս գալ և փրկել իրենց կյանքը»: Նրա խոսքով՝ նրանք դրա թույլտվությունը ստացել են զինված ուժերի հրամանատարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բայց կա այն, ինչ կա: Այսօրվա դրությամբ [«Ազովի» և «Ազովստալ»-ի զինյալները] զինվորականներից ազդանշան են ստացել, որ իրենք բոլոր իրավունքներն ունեն դուրս գալ և փրկել իրենց կյանքը»,- ասել է նա՝ ուրբաթ օրը «Ուկրաինա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով Մարիուպոլում Ուկրաինայի անվտանգության ուժերի հանձնման շուրջ ստեղծված իրավիճակը։
Զելենսկին ասել է, որ ինքը բազմիցս խնդրել է արևմտյան երկրների ղեկավարներին զենք տրամադրել Ուկրաինային, ինչը, նրա կարծիքով, կարող էր թույլ տալ ուկրաինական կողմին ռազմական ճանապարհով ապաշրջափակել Ուկրաինայի անվտանգության ուժերի խումբը, որը շրջապատված է եղել Ազովստալում։
«Տասնյակ, հարյուրավոր անգամներ ես մանրամասն խոսել եմ այլ պետությունների ղեկավարների հետ, որպեսզի համապատասխան զենք տրամադրենք մեր զինվորականներին, որպեսզի ռազմական ճանապարհով հասնենք Մարիուպոլ՝ այդ մարդկանց ապաշրջափակելու համար», - ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ Ուկրաինան օտարերկրյա միջնորդների միջոցով է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ Մարիուպոլում ուժայինների հանձնման շուրջ։