ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինային։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
«Շաբաթ օրը՝ 2022 թվականի մայիսի 21-ին, Նախագահ [Բայդենը] ստորագրել է H.R. 7691-ը՝ 2022 թվականին Ուկրաինային լրացուցիչ հատկացումների մասին օրենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս օրինագիծը նախատեսում է տրամադրել Կիևին 40,1 մլրդ դոլար՝ 2022թ. ֆինանսական տարվա համար լրացուցիչ հատկացումների տեսքով, հայտնում է РБК-ն։