Թուրքիան կաջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, եթե Ստոկհոլմը և Հելսինկին հստակ ցույց տան, որ համերաշխ են Թուրքիայի հետ՝ կապված նրա անվտանգության հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անկեղծորեն աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, և որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հետ կապված հարցը այս երկու երկրների վերաբերմունքն է Թուրքիայի ազգային անվտանգության կենսական շահերին։Նախագահ Էրդողանն ասել է, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան հստակորեն չցուցադրեն, որ իրենք համերաշխ են լինելու Թուրքիայի հետ հիմնարար հարցերում, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում, ապա [Անկարան] դրական չի վերաբերվի ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը»,- ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: