ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը Ղազախստանի վրա նվազագույնի հասցնելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Պետդեպարտամենտում իր ղազախ գործընկեր Մուխթար Թլեյբերդիի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը «հաստատել է [Միացյալ Նահանգների] հանձնառությունը՝ նվազագույնի հասցնելու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքները դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Ղազախստանի համար:
«Քարտուղար Բլինքենը նաև շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարար Թլեյբերդիին՝ Ղազախստանի կողմից Ուկրաինայի ժողովրդին ցուցաբերած առատաձեռն մարդասիրական օգնության համար՝ ինչպես կառավարական մակարդակով, այնպես էլ անհատների կողմից։ Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Թլեյբերդին ծրագրում են սերտ շփումներ պահպանել»,- հավելել է դիվանագետը։