Գերագույն Ռադան կիրակի հավանություն է տվել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին համաձայնագրից Ուկրաինայի դուրս գալու մասին օրենքին։ Այս մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Ելենա Շուլյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, Ռադան օրենք է ընդունել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ընդհանուր ագրարային շուկայի մասին համաձայնագրից դուրս գալու մասին։ Ուկրաինան դուրս է եկել նաև Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագրից։