Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, կիրակի օրը ելույթ ունենալով Գերագույն ռադայում, առաջարկել է ուկրաինական կողմին բարիդրացիության մասին նոր պայմանագիր կնքել։
«Ես խորապես համոզված եմ, որ ժամանակն է կնքել բարիդրացիության մասին նոր պայմանագիր, որը հաշվի կառնի այն, ինչ մենք կառուցել ենք մեր հարաբերություններում, առնվազն վերջին ամիսներին»,- Լեհաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում Ukrinform-ը։
Բացի այդ, ըստ Դուդայի, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տվել, որ ճանապարհների, երկաթգծերի և Ուկրաինայի և Լեհաստանի միջև տրանսպորտային այլ կապերի ցանցը այդքան էլ լավ չի աշխատում։ Նախագահի խոսքով՝ «լեհ-ուկրաինական սահմանը պետք է միավորվի, ոչ թե բաժանվի»։ Դուդան առաջարկել է, որ «երկկողմ լավ հարաբերությունների նշան պետք է լինի արագ երկաթուղային կապը Կիևի և Վարշավայի միջև»:
«Մենք այն կկառուցենք միասին»,- եզրափակել է Լեհաստանի ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: