Գերագույն Ռադան հավանություն է տվել Z և V սիմվոլների օգտագործումն արգելող օրինագծին, որը կրկին քննարկման է դրվել խորհրդարանում՝ Ուկրաինայի նախագահի Վլադիմիր Զելենսկիի կողմից արված ուղղումներից հետո: Այս մասին կիրակի օրը հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Ելենա Շուլյակը:
Փաստաթուղթն արգելում է լատիներեն ««Z և V» տառերն առանձին օգտագործել կամ այդ տառերով փոխարինել կիրիլյան З, С, В, Ф տառերը կամ այլ տառերըի օգտագործումն առանձին բառերի մեջ՝ այդ տառերի տեսողական շեշտադրմամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։