Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, դրանք սառեցնելու նախաձեռնությունը գալիս է Կիևից։ Այդ մասին կիրակի օրը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր կողմից մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը։ Բայց ևս մեկ անգամ շեշտեմ՝ խաղաղ բանակցությունների շարունակման գնդակը գտնվում է ուկրաինական կողմի դաշտում։ Բանակցությունների սառեցումն ամբողջությամբ Ուկրաինայի նախաձեռնությունն է»,- ասել է Մեդինսկին։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»։