Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Ռուսաստանից և Բելառուսից դեղերի ներմուծումն արգելելու մասին օրինագծին։ Այս մասին կիրակի հայտնել է «Strana»-ի ուկրաինական հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան փաստաթուղթը Ռադա է ներկայացվել ապրիլի 25-ին։ Այն նախաձեռնել են իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ավելի քան 20 պատգամավորներ։
Խորհրդարանականները նշել են, որ Ուկրաինայում արդեն արգելք կա Ռուսաստանից դեղերի ներմուծման վրա, սակայն, նրանց կարծիքով, միջազգային դեղագործական ընկերությունների ռուսական ձեռնարկություններում արտադրված դեղամիջոցները դեռ կարող են մուտք գործել երկիր։