Մեծ Բրիտանիան կձգտի ապահովել, որ Ուկրաինան հնարավորություն ունենա արտահանել հացահատիկ և այլ պարենային ապրանքներ: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած զրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետը խոստացել է կրկնապատկել ջանքերն՝ ուղղված Ուկրաինայի բնակչությանն անհրաժեշտ պարենային և մարդասիրական օգնություն տրամադրելուն, ինչպես նաև ապահովելու, որ պետությունը հնարավորություն ունենա արտահանում իրականացնել աշխարհի այլ երկրներ»,- ասվում է ուղերձում։
Ջոնսոնը նաև ընդգծել է անհրաժեշտությունն առ այն, որ համաշխարհային հանրության բոլոր անդամները պետք է «օգնեն Ուկրաինային ազատության համար պայքարում, ինչպես այժմ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»։