Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել, որը կներառի Ռուսաստանը: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը Financial Times-ին տված հարցազրույցում:
Նախարարը նշել է, որ շուկայում անորոշության պայմաններում դեռ վաղ է խոսել նոր համաձայնագրի մանրամասների մասին, սակայն ՕՊԵԿ+ը կավելացնի արդյունահանումը «եթե պահանջարկ լինի»։
Աբդել Ազիզ բեն Սալմանը վառելիքի գների աճը բացատրել է նավթի վերամշակման համաշխարհային կարողությունների բացակայությամբ։ «Շուկայում որոշիչ գործոնը նավթավերամշակման գործարանների հզորությունն է... Առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհը կորցրել է մոտ 4 միլիոն բարել նավթավերամշակման հզորություն, որից 2,7 միլիոնը միայն կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր։ »,- ասել է նախարարը։