Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության Նախագահը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:
Համաշխարհային տնտեսական համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։
Դավոսի համաժողովի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ: