Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
Մայիսի 22-ի դրությամբ՝ Հանրապետությունում քովիդի դեմ պատվաստվել է 2 միլիոն 193 հազար 307 քաղաքացի։
Առաջին դեղաչափ ստացել է 1 միլիոն 132 հազար 945 քաղաքացի, 2-րդ դեղաչափով՝ 1 միլիոն 7 հազար 605 քաղաքացի։
3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 52 հազար 757 քաղաքացի։