ԱՄՆ կառավարական պատվիրակությունը մայիսի 23-27-ը կայցելի Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Ղազախստան՝ տարածաշրջանի հետ կապերն ամրապնդելու նպատակով, հայտնել են Պետդեպարտամենտից:
Պատվիրակությունը գլխավորում է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն: Պատվիրակության կազմում են Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էրիկ Գրինը, պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաները:
Նախատեսվում են հանդիպումներ չորս երկրների իշխանությունների, քաղաքացիական հասարակության, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների օրակարգում են տնտեսական համագործակցությունն ու փոխգործակցությունը անվտանգության ոլորտում, աջակցություն «ընդհանուր արժեքներին», տեղական մշակույթին, կանանց իրավունքներին, պարենային անվտանգության քննարկմանը, Աֆղանստանից փախստականներին օգնություն ցուցաբերելուն։
Տաջիկստանում նաև պլանավորվում են ամենամյա երկկողմ կոնսուլտացիաներ «տնտեսական կապերի զարգացման և անվտանգության բնագավառում համագործակցության ամրապնդման համար»:
Ղազախստանում նախատեսվում է քննարկել բարեփոխումների օրակարգը, որոնք պատրաստվում են երկրի իշխանությունների կողմից։