Վերջին մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422939-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8624 է: