Կրեմլը մեկնաբանել է Բորելի հայտարարությունները՝ ԵՄ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին

18:58     23 մայիսի, 2022

Եվրոպական զինված ուժերի անհրաժեշտության մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գաղափարի մարմնավորումը չի նպաստի մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գիտենք, որ պարոն Բորելը խնդիրների լուծման դիվանագիտական ​​մեթոդների ապոլոգետ չէ։ Չնայած իր զբաղեցրած պաշտոնին, նա, այդ թվում՝ հրապարակայնորեն, մշտապես հակվածություն է ցուցաբերում ուժային մեթոդների նկատմամբ»,- երկուշաբթի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հիշեցրել է Բորելի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի խնդիրը պետք է լուծվի մարտի դաշտում։ Խոսելով եվրոպական զինված ուժերի անհրաժեշտության մասին Բորելի հայտարարության մասին՝ Պեսկովը նշել է, որ «այստեղ հենց ԵՄ-ի ռազմականացման գաղափարն է, Ուկրաինան զենքով էլ ավելի առաջ մղելու գաղափարը և այդպես շարունակ»։

«Սա այն ամենն է, ինչը չի նպաստի եվրոպական մայրցամաքի անվտանգության և կայունության ամրապնդմանը», - ասել է Կրեմլի խոսնակը։


© armedia.am