Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր բոլոր գործընկերներին բացատրել ենք, որ Թուրքիայի մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված է ահաբեկչության և համագործակցության դեմ պայքարին <...>: Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա: Արդյո՞ք «ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ-ն, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի մեջ - նշում է ՏԱՍՍ-ը) դեպի Եվրոպա երթուղին այժմ չի՞ անցնում Հունաստանով։ Մենք խոսել ենք նրանց հետ, պայմանավորվել ենք, որ երրորդ երկրները չպետք է ներգրավվեն մեր բանակցություններում։ Դրանից հետո Միցոտակիսը հորդորել է ԱՄՆ-ին չվաճառել Թուրքիային F-16-ներ։ Սրանից հետո ինձ համար այլևս Միցոտակիս անունով որևէ մեկը գոյություն չունի: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը որոշումներ չի կայացնի՝ հիմնվելով նրա հայտարարության վրա»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ունեցած իր ելույթում։