Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը Կոլումբիային պաշտոնապես շնորհել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ։
«Որպես նախագահ իմ լիազորությունների շրջանակներում՝ ես Կոլումբիան ընդգրկում եմ ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցների մեջ», - ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված հուշագրում:
Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու մտադրության մասին Բայդենը հայտարարել էր մարտին։