«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրպարակից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ եւ շրջափակեցին այն, փոխանցում է NEWS.am-ը:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳ նախարարն այլեւս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,-ասաց նա, որից հետո երթի մասնակիցն երը հրելով ոստիկանների շղթան, մտան շենքի բակ:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: