Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչ կտա բիզնեսին
Համակարգի ներդրումը, ենթադրաբար, շահավետ է ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության համար:
Բիզնեսի համար այն մեծացնում է հակամենաշնորհային բնույթի իրավախախտումներից, հետևաբար՝ դրա համար նախատեսված տույժերից խուսափելու հավանականությունը: Մյուս կողմից, այսպիսի համակարգ ունենալու հանգամանքը մեղմացուցիչ գործոն է դիտարկվելու տնտեսական մրցակցության բնույթի իրավախախտում իրականացնելու դեպքում: Միևնույն ժամանակ, սա նաև ծախս է ենթադրում: Պետության կամ հակամենաշնորհային վերահսկողությամբ զբաղվող մարմինների համար համակարգի դրական նշանակությունը, կարծես, ավելի հստակ է՝ այն աշխատանքային բեռի թեթևացում է:
Հետաքրքիր է, որ Հայաստանում հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտի ներդրման օերնսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ՄԻՊ գրասենյակը՝ դեռևս 2021թ.-ի փետրվարին ուղարկելով այն ԱԺ և Կառավարություն: