Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող է խաղաղ բնակչություն լինել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«Ռուսական զինված ուժերը, ի տարբերություն ուկրաինականների, չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել խաղաղ բնակիչներ: Հակառակորդի հայտնաբերված կրակային դիրքերը և ռազմական օբյեկտները խոցվում են ճշգրիտ զենքերով»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ շրջապատված բնակավայրերից բնակիչների դուրս գալու համար հայտարարվում է լռության ռեժիմ, ստեղծվում են մարդասիրական միջանցքներ, ինչը դանդաղեցնում է հարձակման արագությունը։
«Սակայն դա արվում է միտումնավոր՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- պարզաբանել է Շոյգուն։