Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները պայմանավորվել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու շուրջ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից:
«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, որ սկսենք աշխատանքները Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ, որը մեր խորհրդարանական հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի»,- Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի խոսքերը մեջբերում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Սամխարաձեի գլխավորությամբ, այցելել է Բաքու, որտեղ օրենսդիրները մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան հանդիպմանը։ Պատվիրակներին ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
Խորհրդարանական պատվիրակությունների հաջորդ եռակողմ հանդիպումը կանցկացվի Թբիլիսիում։