Միացյալ Նահանգները «անտանելի գին» կվճարի, եթե Թայվանի հարցում շարունակի իր սխալ ուղին։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Թայվանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգներն ամբողջ ուժով բառախաղ է խաղում «մեկ Չինաստանի» սկզբունքի շուրջ: Բայց ես ուզում եմ հիշեցնել ամերիկյան կողմին, որ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ներսում, չկա ուժ, որը կարող է պարտությունից փրկել «Թայվանի անկախություն» քարոզող ուժերին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը խախտել է Թայվանի հարցում տված խոստումները, լղոզել ու ավերել «մեկ Չինաստանի» սկզբունքը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը խախտել է Թայվանի հարցում տված խոստումները, լղոզել ու ավերել «մեկ Չինաստանի» սկզբունքը, ինչպես նաև թաքնված ու բացահայտ հրահրել ու աջակցել են անջատողական գործունեությանը՝ ուղղված «Թայվանի անկախությանը»։ «Եթե ԱՄՆ-ը շարունակի սխալ ճանապարհը, դա ոչ միայն անդառնալի հետևանքներ կստեղծի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների համար, այլ, ի վերջո, կստիպի ԱՄՆ-ին վճարել անտանելի գին»,- ասել է նա։