Պատգամավորները նամակ են գրել Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով ԱԽ-ի հրատապ նիստ հրավիրել

23:59     24 մայիսի, 2022

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհուրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը եւ մեր անելիքները: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը: 

Նամակը ստորագրել են Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:


© armedia.am