Ֆրանսիան ողջունել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման արդյունքները:
«Այս հանդիպումը թույլ տվեց երկու կողմերին պայմանավորվել սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ»,-ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է armradio.am-ը:
«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանը իր ազգային կարգավիճակով, որպես Եվրամիության խորհրդի նախագահ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի», — հայտնել են նախարարությունից։