Ապագա համաճարակների դեմ պայքարը պահանջում է արտադրողներից մշակել պատվաստանյութեր, որոնք կարող են երկարաժամկետ արգելափակել վարակները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի Դավոսի տնտեսական ֆորումում ասաց ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը:
«Մեզ անհրաժեշտ են պատվաստանյութեր, որոնք երկարաժամկետ արգելափակում են վարակը: Այսօր պատվաստանյութերը փրկում են միլիոնավոր կյանքեր, բայց դրանք արդյունավետ չեն վարակների տարածումը արգելափակելու համար», - ասել է Գեյթսը:
Խոսելով ապագայում համաճարակների կանխարգելման մասին՝ նա նաև նշել է, որ անհրաժեշտ է էապես ավելացնել ներդրումները վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, ինչպես նաև դրանց ախտորոշման համար։